այս պահին գտնվում եք.

Բժշկական սպասարկումՏպիր

Ուր դիմել բուժօգնություն ստանալու համար

Լեհաստանում բուժօգնություն ստանալու համար կարելի է դիմել՝

  • հիվանդանոց
  • պոլիկլինիկա, առողջապահական կենտրոն, ամբուլատոր կլինիկա, դիսպանսեր՝ հիմնական և մասնագիտական բուժօգնության կարիքի դեպքում
  • շտապօգնության ծառայություն, որը օգնություն է ցուցաբերում դժբախտ պատահարների, վնասվածքների, ծննդաբերությունների, հանկարծակի հիվանդության, կյանքին սպառնացող վտանգի, առողջության վատթարացման դեպքերում
  • բժշկական ախտորոշիչ լաբորատորիա, որը բժշկական ուղեգրի հիման վրա հետազոտություններ և ախտորոշիչ թեստեր է կատարում, ինչ է բժշկական ուղեգիրը->
  • պրոթետիկայի և օրթոդոնտիայի ատամնաբուժարանները ծառայություններ են մատուցում բժշկական ուղեգրի հիման վրա
  • վերականգնողական բուժհաստատությունները ծառայություններ են մատուցում բժշկական ուղեգրի հիման վրա 

Բժշկական հիմնարկությունները կարող են լինել պետական և մասնավոր: Անհրաժեշտ է հիշել, որ ապահովագրության սահմաններում հնարավոր է օգվել այն բժիշկների և առողջապահական հիմնարկությունների ծառայություններից, որոնք Ազգային Առողջապահական Հիմնադրամի (NFZ) հետ պայմանագիր են կնքել: Հակառակ դեպքում, երբ այդպիսի պայմանագիր չի կնքվել՝ Դուք ստիպված կլինեք կրել բուժման ծախսերը, անկախ նրանից, ապահովագրված եք թե ոչ: Անվճար օգտվել Ազգային Առողջապահական Հիմնադրամի (NFZ) հետ պայմանագիր չկնքած բժշկի կամ հիվանդանոցի ծառայություններից, հնարավոր է միայն առողջությանը կամ կյանքին սպառնացող վտանգի դեպքում:

Արտակարգ իրավիճակներ

Արտակարգ իրավիճակների դեպքում օգնությունը ցուցաբերվում է անհապաղ և առանց ուղեգրի իսկ հիվանդը  բժշկական, բուժքույրական, մանկաբարձական օգնությունից օգտվելու իրավունք ունի, անկախ նրանից, թե Ազգային Առողջապահական Հիմնադրամի (NFZ)  հետ պայմանագիր կնքվել է թե ոչ:

Կյանքին սպառնացող իրավիճակներում անհրաժեշտ է զանգահարել շտապոգնության ծառայություն.

  • ստացիոնար հեռախոսներից 999
  • բջջային հեռախոսներից ՝ քաղաքի կոդը և 999 (օրինակ 22 Վարշավայի համար) կամ ընդհանուր արտակարգ իրավիճակների հեռախոսակապ՝ 112 

Կանչն ընդունող անձին անհրառեշտ է տրամադրել հետևյալ տեղեկությունները՝

  • միջադեպի ճշգրիտ վայրը (հասցե, մոտակայքում գտնվող կողմնորոշիչ շինություններ և այլն)
  • կանչի պատճառը
  • օգնության կարիք ունեցողի տվյալները
  • զանգահարողի տվյալները 

Ծայրահեղ դեպքերում հիվանդը կարող է առանց ուղեգրի դիմել բժշկի կամ հիվանդանոցի օգնությանը:

Պետական միջոցներից ֆինանսավորվող բուժծառայություններ

Այս տեսակի ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող օտարերկրացիներին (տես՝  Ով կարող է օգտվել պետական միջոցներից ֆինանսավորվող բժշկական ծառայություններից)

ցուցաբերվում են հետևյալ բժշկական աջակցությունները՝ 

  • բժշկական օգնություն, այսինքն գործողություններ, որոնք աջակցում են առողջության պահպանմանը և բարելավմանը
    • բժշկակամ հետազոտում և խորհրդակցություն
    • բուժում
    • վերականգնողական բուժում
    • հղի կնոջ և երեխայի հսկողություն
    • ախտորոշիչ հետազոտություններ
    • հիվանդների և հաշմանդամների խնամք
    • պրոֆիլակտիկ միջոցառումներ
    • առողջական վիճակի գնահատում
    • պրոթեզավորում և օրթոդոնտիա
    • օրթոպեդիկ սարքերով ապահովում 
  • Բուժման ընթացքի համար անհրաժեշտ պարագաներ՝ դեղանյութեր, օրթոպեդիկ սարքեր և բուժման ընթացքին օժանդակող միջոցներ:
  • Ուղեկցող ծառայություններ՝ հիվանդանոցում տեղավորում և սննդի ապահովում, ինչպես նաև բժշկական տրանսպորտի տրամադրում 

Մասնագիտական օգնություն

Պետական առողջապահական հաստատություններում մասնագիտական օգնությունը ցուցաբերվում է բժշկական ուղեգրի հիման վրա: Հետևյալ մասնագետների մոտ գրանցվելու համար ուղեգիր չի պահանջվում՝ 

  • գինեկոլոգ և մանկաբարձ
  • ատամնաբույժ
  • մաշկային բժիշկ
  • վեներոլոգ
  • ուռուցքաբան
  • ակնաբույժ
  • հոգեբույժ 

Ուղեգիր չի պահանջվում նաև հետևյալ անձանց համար՝

  • տուբերկուլոզով հիվանդներ
  • ՄԻԱՎ ով վարակվածներ
  • ալկոհոլիզմի, թմրամոլության, և հոգեմետ նյութերի օգտագործման հետ կապված բուժման կենտրոններում 

Հիվանդանոց

Հիվանդանոցի և վերականգնողական բուժման համար բժշկական ուղեգիր է անհրաժեշտ: Ուղեգիրը կարող է տրված լինել նաև մասնավոր, Ազգային Առողջապահական Հիմնադրամի (NFZ) հետ պայմանագիր չունեցող բժշկի կողմից:

Հիվանդանոց ընդունելու հնարավորության բացակայության դեպքում, հիվանդը մուտքագրվում է սպասող անձանց ցուցակում: Առանց պահանջվող ուղեգրի հիվանդներն ընդունվում են միայն արտակարգ դեպքերում: 

Ատամնաբուժություն

Ատամնաբույժի դեպքում ուղեգիր չի պահանջվում: Ատամնացավով հիվանդներն ընդունվում են դիմելու օրը: 

Դեշամիջոցներ

Դեղերի մի մասը հասանելի է միայն համապատասխան մասնագետի կողմից տրված դեղատոմսվ: Դեղատոմսով տրվող դեղերը կարող են մասնակի կամ ամբողջովին ազատվել վճարումներից:

Հիվանդանոցների կամ այլ շուրջօրյա բուժսպասարկման հիմնարկությունների հիվանդներին դեղերը տրվում են անվճար: 

2012 թ. հունվարի 1-ից բոլոր դեղատների համար սահմանված են նույն գնացուցակները:

Անհրաժեշտ է հիշել, որ որոշ դեղորայքներ հնարավոր է փոխարինել ավելի ցածր գնի, սակայն համարժեք ազդեցության դեղամիջոցներով: Տեղեկությունների համար դիմեք դեղագործին: 

Դեղամիջոցները կարող եք գնել 30 օրվա ընթացքում, իսկ հակաբիօտիկների դեպքում՝ ժամկետը 7 օր է:

Բժիշկի, բուժքրոջ, մանկաբարձուհու ընտրությունը

Պետական բժշկական համակարգի ծառայություններից ոգտվող հիվանդները (Տես՝ Ով կարող է օգտվել պետական միջոցներից ֆինանսավորվող բժշկական ծառայություններից) Բժիշկի, բուժքրոջ, մանկաբարձուհու ընտրության հնարավորություն ունեն:

Այդ ընտրությունը հաստատվում է, այսպես կոչված, ընտրության հռչակագրում, որը ներառում է՝

1)      հիվանդի անձնական տվյալները ( անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, PESEL անձնական համարը (եթե տրվել է), դպրոցի կամ այլ ուսումնական հաստատության տվյալները (աշակերտների, ուսանողների դեպքում), հասցեն, հեռախոսահամարը

2)      տեղեկություններ այն մասին, թե տարվա ընթացքում քանի անգամ է ընտրություն կատարվել

3)      ապահովագրական քարտի համարը

4)      Ազգային Առողջապահական Հիմնադրամի (NFZ) համարը: Յուրաքանչյուր վոյեվոդություն իր համարն ունի որի մասին կտեղեկացվեք Ձեր պոլիկլինիկայում:

5)      բժիշկի, բուժքրոջ, մանկաբարձուհու տվյալները

6)      ընտրություն կատարելու ամսաթիվը

7)      հռչակագիր ներկայացնողի ստորագրությունը

8)      հռչակագիրն ընդունողի ստորագրությունը 

Անհրաժեշտ է հիշել այն մասին, որ հիվանդը կարող է 2 անգամ անվճար ընտրություն կատարել: Հերթական ընտրությունների դեպքում անհրաժեշտ է վճարել 80 զլոտի: Տվյալ վճարումները չեն կատարվում, եթե հերթական փոփոխությունները կապված են բնակավայրը փոխելու հետ, կամ այլ, հիվանդի կամքից անկախ, պատճառների հետ: 

Ինչպես գրանցվել պոլիկլինիկայում

Գրանցվող անձը հետևյալ տեղեկությունները ստանալու իրավունքն ունի՝ 

  • բուժհիմնարկությունում հասանելի ծառայությունների վերաբերյալ
  • սպասելու ժամանակահատվածի վերաբերյալ
  • բժշկի ընդունելության կարգի և ժամկետների վերաբերյալ
  • ընդունելության համար անհրաժեշտ ուղեգրի և այլ փաստաթղթերի վերաբերյալ
  • անհրաժեշտ հետազոտությունների և ախտորոշումների վերաբերյալ
  • նշանակված ախտորոշիչ թեստերի կատարման վայրի վերաբերյալ (օրինակ՝ ուլտրաձայնային կամ ռենտգեն հետազոտություն)
  • բժշկական փաստաթղթերի հասանելիության վերաբերյալ
  • կլինիկայի աշխատանքի վերաբերյալ 

Գրանցումը կարելի է կատարել անձամբ, հեռախոսով կամ, եթե կլինիկան այդպիսի հնարավորություն է տալիս, նաև էլեկտրոնային փոստով:           

Ուշադրություն՝ երբեմն պացիենտին գրանցող անձը մէրժում է օտարերկրացու գրանցումը, ելնելով այն ենթադրությունից, որ օտարերկրացիները պետական համակարգից օգտվելու հնարավորություն չունեն: Հարկ է հիշել, որ ապահովագրված և համապատասխան փաստաթղթերն ունեցող անձանց գրանցումը՝ պարտադիր է:

Ոչ աշխատանքային օրերին և գիշերային ժամերին հասանելի բուժօգնություն

Ժ. 18.00-08.00 և ոչ աշխատանքային օրերին հանկարծակի հիվանդության դեպքում, հիվանդները կարող են օգտվել հերթապահ կլինիկաներից: Այս դեպքում բժշկական ուղեգիր չի պահանջվում: Հերթապահ բժիշկը կարող է օգնություն հատկացնել պոլիկլինիկայում, տանը, կամ հեռախոսով:

Հերթապահ բուժհիմնարկությունների  վերաբերյալ տեղեկությունները հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում: Հերթապահ դեղատների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են բոլոր դեղատներում:

Պարտադիր բուժում

Պարտադիր հոսպիտալացման ենթակա են՝

  • թոքախտով հիվանդները, ինչպես նաև, հիվանդության սկզբնական շրջանի հիմնավորված կասկածանքով անձիք
  • հետևյալ հիվանդություններով կամ հիվանդության կասկածանքով անձիք
    1. դիֆտերիյա
    2. խոլեռա
    3. որովայնային տիֆ
    4. պառատիֆ
    5. բծավոր տիֆ, այդ թվում Brill-Zinsser-ի հիվանդություն
    6. ժանտախտ
    7. H7  և H5 տեսակի գրիպ
    8. պոլիօմիելիտ և այլ կատվածահարություններ, այդ թվում Guillain-Barré-ի հիվանդություն
    9. ծաղիկ
    10. շնչառային սուր անբավարարություն (SARS)
    11. տուլարեմիյա
    12. սիբիրախտ
    13. կատաղություն
    14. մենինգիտ
    15. դեղնատենդ

Ոշադրություն: այս հիվանդությունների բուժման մերժումը կարող է ժամանակավոր բնակության թույլտվության մերժման պատճառ դառնալ: Lրացուցոչ տեշեկությունները հասանելի են այստեղ-> 

Facebook